Եթե այս պայքարը յոթ դրամի համար է, ապա յոթ դրամի արժեք չունի այս պայքարը

10654

Շատերիս համար գուցե հասկանալի չէ, թե ովքեր են կանգնած այն ոսկե երիտասարդության հետևում, ովքեր դուրս են եկել Երևանի և այլ քաղաքների փողոցներ ու հրապարակներ:

Այս պահին դա բացարձակապես կարևոր չէ:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը վերածվում է հրապարակի, որտեղ հայ ժողովուրդը ուզում է փնտրել արդարություն և արժանապատիվ ապագա:

Եթե այս պայքարը յոթ դրամի համար է, ապա յոթ դրամի արժեք չունի այս պայքարը:

Այս պայքարը պետք է դարձնել պայքար հանուն

ԱՐԴԱՐ,

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ,

ԱԶԱՏ,

ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ:

Այս պայքարը, եթե չդառնա ընդդեմ Հանրապետական կուսակցության մենիշխանության և օլիգարխիկ Հայաստանի դեմ պայքարի, ապա բացվելու է Սերժ Սարգսյանի և փեսայի՝ իշխանությունը հավերժացնելու՝ հայ ժողովրդի համար կործանարար ճանապարհը:

Այս պայքարը ուղղակի և անուղղակի պայքար է ընդդեմ

Լիսկայի,

Քրեաօլիգարխիկ ու

Կղերաօլիգարխիկ,

Իշխանությունը կեղծված ընտրություններով զավթած իշխանության:

Այս պայքարը իրավունք չունի պարտվելու, որովհետև պարտություն նշանակում է կեղեքվող, արտագաղթից արյունահոսող Հայաստան:

Հայաստանը իրավունք չունի պարտվելու:

 

Թաթուլ Հակոբյան