«Զօրավար Անդրանիկ»-ը՝ Արցախում

1274

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է Եղիշէ Քաջունու «Զօրավար Անդրանիկ-Հայկական առանձին հարուածող զօրամասը» գրքի շնորհանդեսը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ սա գրքի երրորդ հրատարակությունն է արևմտահայերեն, մեսրոպյան ուղղագրությունով, որի խմբագիրն է Հայկական ուսումնասիրությունների «Անի» հիմնադրամի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Միջոցառման սկզբում Հակոբյանը ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Զօրավար Անդրանիկ-Հայկական առանձին հարուածող զօրամասը» գրքին, որն պատմում է զորավար Անդրանիկ մասին։

Հակոբյանը նշել է, որ այս գիրքն առանձնանում է նրանով, որ պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման, և Անդրանիկը ներկայանում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։

«Վերահրատարակված գրքի առաջին շնորհանդեսը Գյումրիում կազմակերպելն ամենևին էլ պատահական չէ, քանի որ Ալեքսանդրապոլում 1918 թվականի գարնանն է կազմավորվել Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատարը նշանակվել է Անդրանիկ զորավարը»,- ասել է Հակոբյանը և հավելել, որ Եղիշէ Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության մեծամասնությանը:

Խմբագրի խոսքով գրքի վերահրատարակությունը նվիրված է զորավարի ծննդյան 150 ամյակին:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն և հարց ու պատասխան, որից հետո՝ գինեձոն։ Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավորներ և ընթերցասեր հասարակություն։

Նշենք նաև, որ Եղիշե Քաջունիի այս օրագրությունը տպագրվել է 1921 թվականին Բոստոնում, հեղինակը Անդրանիկ զորավարի քարտուղարն ու գրագիրն է։ Վերահրատարակված գիրքն ունի 1000 տպաքանակ, կազմված է 180 էջից. այն ներկայացվել է նաև Գյումրիում, Երևանում և Գորիսում։