Արցախում խոշորագույն ներդրող Սամվել Կարապետյանը` Ստեփանակերտում

2450

Սամվել Կարապետյան. «Մեր ընտանիքը միշտ սատարելու է բոլոր այն նախագծերը, որոնք կապահովեն ժողովրդի երջանկությունը»

Ֆորբսի տվյալներով աշխարհի ամենահարուստ հայը՝ ռուսաստանաբանակ Սամվել Կարապետյանը, ով այս պահի դրությամբ Արցախում ամենամեծ ներդրողն է, ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր և ծանոթացել նրանց աշխատանքներին:

Արցախի առաջնորդ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը `ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերը ոչ միայն նպաստում են Արցախի ժողովրդի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլ նաև հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար, հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը։

Կարապետյանի ներդրումով կառուցված Արցախում խոշորագույն ծրագիրը Ստեփանակերտի հիվանդանոցն է։

Լուսանկարներում՝ Ստեփանակերտի նորակառույց հիվանդանոցը, որը կրում է բարերարի ծնողների՝ Սարգիս և Ամալյա Կարապետյանների անունը։ Ներքի նկարում՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝ հիվանդանոցի բացման ժամանակ։