Ապրիլի 21-ին ժամը 12:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա սփյուռքահայ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Հովհաննիսյանի կոթողային այս աշխատությունը Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) մասին գրված լավագույն գործն է: Մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի վրա հիմնված բնագիրը քառահատոր է, անգլերեն և հրատարակվել է 1971-1996թթ. ընթացքում կամ շուրջ 25 տարում:
«Հայաստանի Հանրապետության» երկրորդ հատորի վրա աշխատելիս ես կրկին ու կրկին գիտակցեցի առաջին հանրապետության և ներկայիս հանրապետության առջև ծառացած մարտահրավերների նմանությունները: Հարցն այն է, սակայն, թե ո՞վ է լսելու և ո՞վ է սովորելու անցյալի դասերից»,- գրքի նախաբանում գրել է ակադեմիկոսը:
Շնորհանդեսը կազմակերպել են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան: