Պապ Ֆրանցիսկոս. «Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին»

1522

«Անցյալ դարում մարդկության ընտանիքը անցավ երեք զանգվածային և աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին»,- կիրակի օրը, ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում իր կողմից մատուցված պատարագին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ մյուս երկու ողբերգությունները ստալինյան ռեպրեսիաներն էին և Հոլոքոստը:

Վատիկանում կայացած իրադարձությունը պատմական էր, քանի որ Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Պատարագին մասնակցում էին Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:

«Մարդկության ընտանիքը կարծես մերժել է դասերը իր անցյալի սխալների, որոնց հիմքում ահաբեկման օրենքն է: Կարծես այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են ոչնչացնել ուրիշներին այլոց հանցավոր լռությամբ, ովքեր պարզապես դրան նայում են կողքից»,- ասել է Հռոմի պապը:

Սուրբ Պետրոսի տաճարում հնչել են ոչ միայն հայկական հոգևոր երգեր, այլև առաջին եղել է կատարում հայկական դուդուկով: