ԱՆԻ-ի Հոգաբարձուների խորհրդի կազմը և նախագահը

41005

Ղեկավարվելով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամներ նշանակելու մասին ԱՆԻ Հիմնադրամի Կանոնադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներով, Հիմնադրամի հիմնադիր Արմենուհի Մանուկյանը 2015 թվականի փետրվարի 9-ին Հոգաբարձուների խորհրդի անդամներ է նշանակել Անգին Հակոբյանին (երեք տարի պաշտոնավարման ժամկետով, ՀՀ քաղաքացի, ծնված՝ 17.04. 1942թ.), Ռուզան Խաչիկյանին (երկու տարի ժամկետով, ՀՀ քաղաքացի, ծնված՝ 21.09.1991թ.,) և Մանուշակ Մանուկյանին (մեկ տարի ժամկետով, ծնված՝ ծնված՝ 26.05.1972թ):

2015 թվականի փետրվարի 10-ին՝ ղեկավարվելով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամի Կանոնադրության 54-րդ հոդվածի դրույթներով, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից, միաձայն, Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեցին Անգին Հակոբյանին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 12 փետրվար, 2015 թ.