Արմավիրի շրջանի գյուղերը 1831 թվականին

9226

Այսօրվա Արմավիրի մարզի Արմավիրի շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերին:  Մինչև 1935 թվականը կոչվել է Ղուրդուղուլիի, ապա՝ Հոկտեմբերյանի շրջան՝ ի պատիվ Հոկտեմբերյան հեղափոխության: Արմավիր վերանվանվել է 1990-ին:

Պարսկական տիրապետության ժամանակ Արմավիրիր շրջանը Երևանի խանության մի մասն էր։ Այստեղ Երևանի խաները կառուցել են մի բերդ և այն կոչել Սարդարապատ, վերջինս եղել է Երևանի խանության Սարդարապատի մահալի գլխավոր ամրոցը և կենտրոնը։ Սա եղել է խանության կենտրոն Երևանից հետո երկրորդ ամուր բերդը։ Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո 1827 թ-ի ամռանը ռուսական զորքերը գրավել են այն, և բերդը վերացվել է։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մտել է Հայկական մարզի (1828-1840), ապա՝ Երևանի նահանգի (1840-1917) մեջ, իսկ 1920-1930 թվականներին կազմել է Էջմիածնի գավառի Ղուրդուղուլիի գավառամասը:

1831 թվականի տվյալներով՝ Արմավիրի շրջանում բնակեցված գյուղերի քանակը եղել է 26, իսկ բնակչության թիվը՝ 5.832, որից 3.591-ը՝ հայ, 1917-ը՝ իսլամ, 324-ը՝ այլ:

1831-ին շրջանի ամենամեծ գյուղը եղել է Սարդարապատը 1.487 բնակչությամբ՝ բոլորը հայեր: 1831-ին Սարդարապատը իր մեծությամբ զիջում էր Հայաստանի միայն չորս բնակավայրի՝

1. Երևան – 11.920 հոգի, որից 7331-ը՝ իսլամ (քուրդ, պարսիկ, թուրքո-թաթար), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ

2.  Գյումրի – 3.444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ

3. Վաղարշապատ – 2.175 հոգի, բոլորը՝ հայ

4. Նարիմանլու (այսօր՝ Մասիս) – 1.737 հոգի, բոլորը՝ իսլամ:

Արմավիրի շրջանի բնակավայրերի մեծամասնության անունները, այդ թվում՝ Ղուրդուղուլին, հայկական չեն: Երբ մեկ առ մեկ անդրադառնանք շրջանի գյուղերին, այդ ժամանակ կտանք բնակավայրի և՛ նոր, և՛ հին անունները:

Ներկայացնում ենք Արմավիրի շրջանի բոլոր 26 գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե որ գյուղերն են եղել հայկական և որոնք՝ մուսուլմանական կամ խառը.

1. Աղջարխ                                        140 հոգի, որից 129-ը՝ իսլամ, 11-ը՝ հայ

2. Այրիսիֆաթ                                  28 հոգի, բոլորը՝ իսլամ

3. Արմալու մեծ                                 139 հոգի, բոլորը՝ հայ

4. Արմալու փոքր                             72 հոգի, բոլորը՝ իսլամ

5. Արտաշար քրդական                    63 հոգի, բոլորը՝ իսլամ

6. Եվլիջար                                        142 հոգի, բոլորը՝ հայ

7. Թափագիբի                                  81 հոգի, բոլորը՝ հայ

8. Թափառական ցեղեր                   324 հոգի, բոլորը՝ այլ

9. Իգդալու                                        113 հոգի, բոլորը՝ իսլամ

10. Խերիբեկլու                                301 հոգի, բոլորը՝ իսլամ

11. Խոջաայարլու                            85 հոգի, բոլորը՝ իսլամ

12. Հաջի Բայրամ                            332 հոգի, բոլորը՝ իսլամ

13. Հասար                                        92 հոգի, բոլորը՝ իսլամ 

14. Ղուզիգիդան                              136 հոգի, բոլորը՝ հայ 

15. Ղուրդուղուլի                             274 հոգի, բոլորը՝ հայ 

16. Մարգարա                                  140 հոգի, բոլորը՝ հայ 

17. Շահրիար մեծ                             630 հոգի, բոլորը՝ հայ

18. Շավառուտ                                 59 հոգի, բոլորը՝ իսլամ

19. Ուզունոբա                                 146 հոգի, բոլորը՝ հայ

20. Չիբուխչի                                     32 հոգի, բոլորը՝ հայ

21. Ջանֆիդա                                  283 հոգի, բոլորը՝ իսլամ

22. Ջաֆարաբադ                            171 հոգի, բոլորը՝ հայ

23. Սարդարապատ                        1.487 հոգի, բոլորը՝ հայ

24. Սոֆիաբադ                                49 հոգի, բոլորը՝ իսլամ

25. Քյալագարխ                              100 հոգի, բոլորը՝ հայ

26. Քյարիմարխ                              413 հոգի, որից 102-ը՝ հայ, 311-ը՝ իսլամ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Արաքսը Երվանդաշատի մոտ, լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Դիտել նաև՝