Ներքին և Վերին Հանդ գյուղերի բնակչությունը 1831-1979 թվականներին. Կապանի շրջան

3137

Ներքին Հանդը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի: Խորհրդային տարիներին Ծավի գյուղխորհրդի մաս էր կազմում:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Ներքին Հանդը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանի Արցախամայր գյուղին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ներքին Հանդը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղին:

Ներքին Հանդը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 950 մետր բարձրության, Կապան քաղաքից 36 հեռավորության վրա:

Ներքին Հանդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1897 թվական – 226 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 295 հոգի, բոլորը՝ հայ, 

1919 թվական – 366 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 560 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 392 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 384-ը՝ հայ, 8-ը՝ պարսիկ,

1931 թվական – 461 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Ներքին Հանդն ունեցել է.

1939 թվական – 386 հոգի,

1959 թվական – 221 հոգի,

1970 թվական – 192 հոգի,

1979 թվական – 88 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Ներքին Հանդն ունի 100 հոգի բնակչություն:

Վերին Հանդ գյուղը գտնվում է Քաջարան քաղաքից 3 կմ արևելք, Ողջի գետի ձախ ափին, զառիթափ լեռնալանջի վրա։ Քաջարան քաղաքի կառուցումից հետո այն մտցվել է նրա կազմ:

Վերին Հանդ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 48 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 134 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 365 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 408 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 415 հոգի, 

1919 թվական – 345 հոգի, 

1922 թվական – 344 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 268 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 326 հոգի, բոլորը՝ հայ:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Կարդալ և դիտել նաև՝