Ըրկենանց և Չափնի գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կապանի շրջան

1244

Ըրկանանց բնակավայրը գտնվում է Չափնի գյուղի մոտ, իսկ մոտ 1.5 կմ դեպի
հյուսիս Հին Չափնի բնակատեղին է։ Խորհրդային տարիներին՝ 1959 թվականին, Ըրկենանցը միացվել է Չափնիին: Այս բնակավայրերը խոշորացված Կապան համայնքի մաս են կազմում, գտնվում են Արծվանիկ կամ Շաբադին գետի վերին հոսանքի ձորում, մարզկենտրոնից 13-14 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1000-1100 մետր բարձրության վրա:

Ըրկենանցի հին կամ նախկին անուններից են՝ Մյուլկաշան, Մելքուչափնի, Մուլկուչան:

Ըրկենանցի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 36 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 134 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 258 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 315 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 361 հոգի,

1914 թվական – 355 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 278 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 203 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 174 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 173-ը հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 212 հոգի, բոլորը՝ հայ:

Չափնիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 69 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 246 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 394 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 381 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 378-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ,

1904 թվական – 487 հոգի,

1914 թվական – 484 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 204 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 255 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 231 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 284 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Չափնին ունեցել է.

1939 թվական – 239 հոգի,

1959 թվական – 157 հոգի,

1970 թվական – 137 հոգի,

1979 թվական – 77 հոգի,

1989 թվական – 67 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Պողոս Գրիգորյանի, Ըրկենանցը 1932 թվականին

Կարդալ և դիտել նաև՝