Շուռնուխ, Վանանդ, Ձորակ և Աղբուլաղ գյուղերի բնակչությունը․ Գորիսի շրջան

2028

Շուռնուխ գյուղը մաս է կազմում Սյունիքի մարզի խոշորացված Գորիս համայնքի։

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Շուռնուխը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի՝ դեկտեմբերի 18-ի նահանջից հետո Շուռնուխը Գորիս-Կապան միջպետական ճանապարհով բաժանվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Շուռնուխում 12 տներ անցան Ադրբեջանին։ Այսօր գյուղի վրա ծածանվում են երեք դրոշներ՝ հայկական, ադրբեջանական և ռուսական․ վերջիններն իրականացնում են խաղաղապահ գործողություն։

Խորհրդային տարիներին Շուռնուխի գյուղական խորհրդի մեջ մտնում էին նաև Աղբուլաղ, Ղուրդղուլաղ գյուղերն ու Փայտամշակման գործարանին կից ավանը։

Շուռնուխում բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկությունը հանդիպում ենք Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ․

1897 թվական – 84 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1904 թվական – 117 հոգի, 

1914 թվական – 104 հոգի, 

1919 թվական – ավերակ,  

1922 թվական – ավերակ,

1926 թվական – 101 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 132 հոգի, որից 123-ը՝ թուրքական խումբ, 7-ը՝ հայ, 2-ը՝ ռուս:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Շուռնուխն ունեցել է.

1939 թվական – 351 հոգի,

1959 թվական – 363 հոգի,

1979 թվական – 324 հոգի:

Մինչև 1989 թվականը Շուռնուխում բնակվող ադրբեջանցիները հեռացան գյուղից, նրանց հետ տեղի ունեցավ տների փոխանակություն, գյուղը վերաբնակեցվեց Ադրբեջանից եկած հայերով:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Շուռնուխն ունի 153 հոգի բնակչություն:

Շուռնուխի մաս կազմող Աղբուլաղ գյուղը, որը գտնվում է 8 կմ հեռավորության վրա, այսօր բնակեցված չէ։

1926թ․ Աղբուլաղն ունեցել է 66 հոգի բնակչություն, որից 1-ը՝ հայ, 65-ը՝ թուրք։ 1931-ին Աղբուլաղն ունեցել է 88 բնակիչ, բոլորը՝ թուրքական խումբ։

Ղուրդղուլաղ գյուղը, որ այսօր կրում է Վանանդ անունը, բնակեցված չէ։

Ըստ Կորկոտյանի ցուցակի, Ղուրդղուլաղը, որ գտնվում է 9 կմ հեռավորության վրա, հանդիպում է նաև Քյուրդ Ղալա և Գուրթգուլաթ անուններով, ունեցել է․

1897 թվական – 35 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 30-ը՝ իսլամ, 5-ը՝ հայ,

1904 թվական – 54 հոգի, 

1914 թվական – 44 հոգի, 

1919 թվական – ավերակ,  

1922 թվական – ավերակ,

1926 թվական – 37 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 49 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2021/02/03/goris-region-1831-korkotian/

Շուռնուխ․ Սյունիքի Բաղք գավառ