Բաքվում Հայաստանի դեսպան Տիգրան Բեկզադյանին փոխարինում է Մարտիրոս Հարությունյանը․ 1920

7231

Նախարարների խորհրդի [1920 թ] փետրվարի 6-ի նիստի որոշումներից

Արտաքին գործերի նախարարի զեկուցումը Ադրբեջանի կառավարության [մոտ] մեր դիվանագիտական ներկայացուցչի հրաժարականի մասին։ Հրաժարականն ընդունել և նախորոք տալ [Տիգրան] Բեկզադյանին երկու ամսով արձակուրդ գործերը հանձնելու օրից վերսկսած պահելով նրան ռոճիկը և հանձնարարել Մարտիրոս Հարությունյանին մեկնել Բաքու՝ գործերն ընդունելու համար։

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 35, կիրակի, 15 փետրվար, 1920թ․

Լուսանկարում՝ ՀՀ դեսպանության շենքը Բաքվում, այսօր Մայիսի 28-ի փողոցի վրա