Վազգեն Սարգսյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական պարտադրելու հարցում ունեցել է վճռորոշ դերակատարություն, մեկ տարի անց՝ 1999-ի սկզբին, Տեր-Պետրոսյանի և իր հարաբերությունների մասին ասել է.
Հարգել, գնահատել և հարգում եմ Տեր-Պետրոսյանին: Իմաստուն և բարոյական մարդ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը հեռացավ` իր հետ տանելով իր համոզմունքները` թողնելով դաշտը մեզ: Եթե Տեր-Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել: Եթե ինքն ինձ հեռացներ, ես հեռանալու էի: Բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկս մյուսին հեռացնելու: Ես Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ: Ես չեմ ուզում դառնալ նախագահ: Ես չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի նախագահ: Ես չեմ ուզում դառնալ վարչապետ: Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար: