Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Եթովպիայում՝ մեծապատիվ տեր Մաթևոս Գևորգյան։
Նրա նվիրական աշխատանքի շնորհիվ 1920 թ.-ին Եթովպական կայսրությունը ո՛չ միայն ճանաչեց, այլ նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նորանկախ Հայաստանի հետ, քանի որ քրիստոնեական Եթովպիայիում կար հայաշատ համայնք՝ էլ չասած ՀՅԴ կենտրոնական կոմիտեի առկայության մասին։
Այն 40-ից ավելի պետությունները, որոնք 1920 թ. դեկտեմբերի դրությամբ անկախության ճանաչման մասին հայտարարել էին՝ բոլորն էլ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել Հայաստանի հետ, որովհետև պարարտ հողն արդեն կար 1918 թ.-ից, երբ հայկական դիվանագիտական ցանցը սփռվեց աշխարհով մեկ։
Ի դեպ, Մաթևոս Գևորգյանը ծնունդով Սկյուտարից էր (Կ. Պոլիս), իսկ 1919 թ.-ին նրա նվերը Հայաստանին դրամական օգնության տեսքով էր՝ 1000 ֆունտ ստերլինգ, որի միջոցով գնվեց ինքնաթիռ։