Արդւինի հայերը. 1918 թվականի գարուն

1385

Բաթումից ստացւած հաւաստի լուրերից երևում է, որ Արդւինում ողջ-առողջ մնացել է մօտ 1000 հայ, որից 7-800 հոգի արդւինցիներ, իսկ մնացածը՝ արտանուշցի: Արդւինցիներին պաշտպանել է տեղական մուսուլմանական կոմիտէն, յատկապէս Իսմայէլ և Սուլէյման էֆենդիները, որոնց ջանքերին պարտական են հայերը, որ մնացել են ողջ: Տաճիկները Արդւին գալով՝ իրենց հովանաւորութեան տակ են առել հայերին: Վեռրջիններս ճաշկերոյթ են տւել տաճիկ սպաներին, որի ժամանակ ճառեր են խօսել Կարապետ վարդապետը, քաղաքագլուխը և ուրիշները: Արդւինում այժմ տիրում էխաղաղութիւն, և պարենաւորման տեսակէտից պայմանները տանելի են:

Ազատ են մնացել և Շաւշէթ, Օքբոպակերտ և Նորաշէն գիւղի հայերը: Տանջոտի հայերի մի մասը գաղթել է Արդահան և ենթարկւել արդահանցիների ճակատագրին, իսկ մնացած մասը՝ մօտ 110 հոգի կոտորւել է քրդերի ձեռքով:

Հորիզոն, թիւ 91, ուրբաթ, 17 մայիսի, 1918թ

https://tert.nla.am/archive/HGG%20TERT/horizon%20tiflis/1918/1918(91)_ocr.pdf

Լուսանկարում՝ Վերապատվելյան ընտանիքը 1911 թվականին, Արդւին