Ալիևն առաջարկում է անցակետեր տեղադրել Լաչինի միջանցքում, «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում

2816

Ադրբեջանի նախագահը փետրվարի 18-ին Մյունխենում, որտեղ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպում, առաջարկել է անցակետեր դնել Լաչինի միջանցքում, ինչպես նաև՝ «Զանգեզուրյան միջանցքի» սկզբում և վերջում։

«Մենք ավելի վաղ արդեն արել ենք այդ առաջարկը ոչ պաշտոնական խողովակներով, այսօր էլ այն պաշտոնապես ներկայացրեցինք։ Հայաստանը որևէ դիրքորոշում չի հայտնել»,- ասել է Իլհամ Ալիևը:

«Մեր նախնական տպավորությամբ՝ թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան տրամաբանական են համարում մեր այս առաջարկը։ Սա, անշուշտ, կարևոր գործոն է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Քանի որ, եթե մենք խոսում ենք սահմանի դելիմիտացիայի մասին, դրան անհնար է հասնել առանց անցակետերի։ Անցակետեր պետք է լինեն «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, ինչպես նաև Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև»,- ասել է Ալիևը։