«Հունվարի 19-ի նախաձեռնություն». Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը

928

Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ 2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի է ունեցել Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը, հաղորդում է «Արևելքը»:

Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ: Չորս տարբեր երկրների խորհրդարանների անդամներ, հինգ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ են մասնակցել համագումարին:

Նրանք քննության են առել հետևյալ թեմաները` Ժողովրդավարություն, Երկխոսություն և Արդարադատություն, Կորուստների վերլուծություն,  Ուղղիչ միջոցառումների ասպեկտներ:

Համագումարում քննարկումներն ընթացել են կլոր սեղանի շուրջ՝ ներառելով ճանապարհային քարտեզի և հեռանկարների հարցը և կազմվել է մի հանձնաժողով, որը կոչվում է «ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»:

Հանձնաժողովը կնպաստի կառուցողական երկխոսության սկզբնավորմանը, որն էլ իր հերթին կհամախմբի Փոքր Ասիայի ժողովուրդներին` արդարության, խաղաղության և ժողովրդավարության հարցում: