Հայ-ադրբեջանական հանդիպում` Արցախյան հակամարտության արխիվ ստեղծելու հարցով

1061

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Թբիլիսում կայացավ հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին 5-ական ներկայացուցիչներ (լրագրողներ, փորձագետներ, հետազոտողներ) Ադրբեջանից և Հայաստանից, 2-ը՝ Արցախից, ինչպես նաև կազմակերպիչները՝ բրիտանացիներ և շվեյցարացիներ:

Այս հանդիպմանը, որպես Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, մասնակցեց նաև տողերիս հեղինակը:

Հանդիպումները, որոնք տեղի էին ունենում Թբիլիսիի «Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի տուն» կենտրոնում, կազմակերպել էին բրիտանական «Conciliation Resources» («Հաշտեցման պաշարներ») ՀԿ-ն և «Swiss peace» («Շվեյցարական խաղաղություն») հիմնադրամը՝ գերմանական «Bosch» («Բոշ») հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Եռօրյա քննարկումների հիմնական նպատակն էր պարզել՝ հնարավոր է՞ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության մասին ամբողջական արխիվ (փաստաթղթերի հավաքածու, տեսանյութեր, մամուլի հրապարակումներ, լուսանկարներ), որո՞նք են խոչընդոտներն ու բարդությունները, ի՞նչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի այն և բազմաթիվ այլ հարցեր:

Քննարկումների արդյունքում կազմակերպիչները և հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հասարակական սեկտորի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում կազմակերպել՝ ավելի առարկայորեն քննարկելու խնդիրը և հետագա քայլերը:

Թաթուլ Հակոբյան, Թբիլիսի

Լուսանկարը՝ Հրայր Բադալյան