Հասանովն առաջնագծում. Արցախյան կողմն իրականացրել է պատժիչ գործողություններ

2099

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Ադրբեջան-Արցախ շփման գիծ այցելությունից հետո իրադրությունը կրկին սրվել է:

Հակառակորդը ուժգին հրետակոծության ենթարկել առաջնագիծը և խաղաղ բնակավայրերը Մարտակերտի շրջանի ուղղությամբ: Արցախի Պաշտպանության բանակի կայքը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր:

Արցախյան առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ձեռնարկել են պատժիչ գործողություններ` հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կողմը հրետակոծության է ենթարկել Թերթերի շրջանի բնակավայրերը: